VIP-ПЕРСОНА!,
Независимая газета

Новости Армении
г.Абовян

Калькулятор расчета пеноблоков смотрите на этом ресурсе
Все о каркасном доме можно найти здесь http://stroidom-shop.ru
Как снять комнату в коммунальной квартире смотрите тут comintour.net

Հայերեն

|
Просмотров: 1680
1 1 1 1 1 1 1 1 1 1 Rating 0.00 (0 Votes)

Рейтинг:  0 / 5

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ո՞վ է, ի վերջո, Ռիելթորը

Սովետական միության փլուզումից հետո՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործերից մեկն եղավ անշարժ գույքի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելը: Ըստ այդմ, Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիները ստացան անշարժ գույքի սեփականության իրավունք և հնարավորություն ստացան իրենց նախընտրած պայմաններով օտարել կամ վարձակալության հանձնել իրենց գույքը: Այդ նույն ժամանակ որոշ անհատներ և կազմակերպություններ հայտարարեցին, որ մասնագիտացել են անշարժ գույքի առքուվաճառքի գործընթացների մեջ և պատրաստ են որոշակի վարձավճարի դիմաց աջակցել առքուվաճառք իրականացնողներին: Ո՞վքեր էին այդ  մարդիկ և ի՞նչու էին նրանց վարձատրում:

           

                  Ռիելթորի հետքերով

Ժողովրդական պատկերացումներով ռիելթորը (ավելի հաճախ օգտագործվում է բրոկեր տերմինը) մի անձ է, ով տիրապետում է ինֆորմացիայի, փնտրում և գտնում է պահանջվող գույքը կամ համապատասխան գնորդին/վարձակալին: Մի գործ, որի համար պետք չէ ոչ կրթություն, ոչ մասնագիտություն, ոչ աշխատանքային փորձ: Այսինքն ցանկացած մարդ կարող է զբաղվել այս գործով և բարձր եկամուտներ ունենալ: Այդ դեպքում ստացվում է, որ ռիելթորությամբ զբաղվողներն անում են մի բան, որը հասու է բոլորին և, շատ հաճախ, մարդիկ իմաստ չեն տեսնում օգտվելու նման ծառայությունից: Այսպես, թե այնպես բոլորն էլ կարող են իրենց նախընտրած տարածքում փնտրել պահանջվող գույքը, ապա շատ պարզ գործընթացների միջոցով ձևակերպել գործարքը: Բայց...

 

Իրավիճակը ավելի պատկերավոր ներկայացնելու համար բերենք հետևյալ օրինակը. Ձեր ատամը շատ ուժեղ ցավում է և Դուք ունեք ընտրություն. ա) դիմել ժողովրդական մեթոդների, այսինքն փորձեք Ձեր ուժերով ցավը վերացնել (մեխակով, ծխով կամ ցավազրկողով), բ) դիմել այնպիսի ատամնաբուժի, ով աշխատում է շատ էժան, բայց միայն հեռացումով է պատկերացնում ցանկացած ատամնացավի բուժում, գ) դիմել փորձառու բժշկի, ում մատուցած ծառայությունը համեմատաբար թանկ արժե, սակայն երաշխավորվում է բարձրորակ բուժում: Խնդիրը միայն Ձեր որոշումն է, որ տարբերակով շարժվել: Գրեթե նույնանման ընտրության առաջ են մարդիկ հայտնվում ինչ-որ գույք գնելու պարագայում: Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն փնտրել, գտնել իր նախընտրած գույքը, իր ուժերի չափով ստուգել փաստաթղթերի օրինականությունը և կատարել առքուվաճառք: Մյուս կողմից կարող է դիմել գործակալ ներկայացած կամայական մեկին, ով կհամաձայնի աշխատել շատ էժան գնով , ում գերնպատակը կլինի ամեն գնով Ձեր գույքը վաճառելը կամ Ձեզ իր տվյալների աղքատիկ շտեմարանից գույք վաճառելը, փոխանակ մանրակրկիտ ուսումնասիրելու Ձեր իրական պահանջմունքները և փորձելու դրանք բավարարել: Եվ երրորդ տարբերակը՝ դիմել որակյալ մասնագետի, ով կհասկանա թե ինչ է հարկավոր, կառաջարկի տարբերակներ, կտա որակյալ խորհրդատվություն շուկայի և կոնկրետ գույքերի մասին և կկատարի օրինական, թափանցիկ գործարքներ:

Տարբեր հաշվարկներով Հայաստանում առքուվաճառքի գործարքների միայն 5-10%-ն է իրականացվում անշարժ գույքի գործակալությունների միջոցով, ինչը շատ փոքր ցուցանիշ է` համեմատած քաղաքակիրթ գրեթե բոլոր երկրների հետ: Ի՞նչու: Ռիելթոր մասնագիտությունը չունի արժանի ճանաչում և վստահություն:

Ո՞վ է մեղավոր

Մենք: Առաջին մեղավորները մենք ենք` ռիելթորներս: Երկու տասնամյակից ավելիի ընթացքում մենք ավելի շատ մտածել ենք մեր ընկերությունների բարեկեցության և շուկայում մեր ունեցած բաժնեմասի մասին, քան քաղաքակիրթ անշարժ գույքի շուկայի և ռիելթորի դերի բարձրացման մասին (վերաբերվում է ճնշող մեծամասնությանը): Առ այսօր գոյություն չունեն ռիելթորների ուսումնական կենտրոններ (էլ չենք խոսում ակադեմիական կրթության մասին), որտեղ կպատրաստվեն տեղեկացված, բարեկիրթ, վստահելի և պատասխանատու մասնագետներ: Չկան ռիելթորի իրական կերպարը լուսաբանող հրապարակումներ, հեռարձակումներ, աշխատանք հանրության հետ:

Պետությունը: 2014 թվականից ռիելթորները հարկվում են արտոնագրային հարկով: Սա նշանակում է, որ օրինակ, Երևանում գործող անշարժ գույքի գործակալությունը իր 4 աշխատակիցներով ամսական պետք է վճարի 240,000 ՀՀ դրամ, չհաշված եկամտային հարկը: Ռիելթորների դժգոհությունը, երևի այդքան մեծ չլիներ, եթե հարկվեին ոլորտում առկա բոլոր գործակալներն ու գործակալությունները, այդ թվում` այսպես կոչված սև մակլերները ( նրանց մասին ստորև): Իսկ հիմա ստացվում է, որ մի քանի տասնյակ ընկերություններ վճարում են բոլորի փոխարեն: Չկա հավասար մրցակցային դաշտ, չեն երևում ոլորտը կարգավորելու փորձի շոշափելի քայլեր:

Սև մակլերները: Սև բրոկեր կամ մակլեր են անվանում նրանց, ովքեր անշարժ գույքի առքուվառքուվաճառքի միջնորդությամբ են զբաղվում առանց որևիցե փաստաթղթի և կազմակերպության, այսինքն զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրությամբ: Չնայած դա հարկային մարմինների խնդիրն է, բայց այս մարդիկ չունեն գրասենյակ, մշտական աշխատանքային հասցե, գույքային պատասխանատվություն, որպես կանոն չեն դիմանում միանգամից հարստանալու գայթակղությանը`ինչը, ցավոք սրտի, հաճախ ավարտվում է գործարքների կասեցմամբ, իսկ որոշ դեպքերում նաև կողմերի նյութական կորստով: Ռիելթորներին չվստահելու հիմնական պատճառներից է` նրանց սև մակլերների հետ նույնացնելը:

Սոցիալական վիճակը: Բոլոր այն երկրներում, որտեղ ստանում են համեմատաբար բարձր աշխատավարձ, մարդիկ ֆիզիկապես պատրաստ չեն իրենց աշխատանքի կամ հանգստի հաշվին զբաղվել անշարժ գույքի վաճառքով կամ ձեռքբերումով և այդ պատասխանատու գործը վստահում են ռիելթորներին: Մեզ մոտ, դժբախտաբար, վիճակը այլ է: Մարդիկ չնչին գումարներ խնայելու համար պատրաստ են ամիսներ շարունակ ինքնուրուն վաճառքի կամ գնման փորձեր անել: Բայց արդարացվա՞ծ է, արդյոք:

Ի՞նչ գիտի ռիելթորը

Ռիելթորը բոլորից լավ է տիրապետում անշարժ գույքի շուկային: Ձեռքի տակ ունենալով վաճառվող և վաճառված օբյեկտների ցուցակ` խելացի ռիելթորը կարողանում է ճշգրիտ որոշել ցանկացած գույքի իրական արժեքը, շուկայի զարգացումներն ու հեռանկարները: Ռիելթորը գիտի ինչպես նախապատրաստել տունը վաճառքի համար և ինչպես կազմել վաճառքի հայտարարությունները: Գնորդի համար անփոխարինելի խորհրդատու է ռիելթորը: Պատկերացրեք տեխնիկայի մեծ խանութից ուզում եք հեռուստացույց գնել: Տարբերակները շատ են` տարբեր չափսերի և հնարավորությունների: Ընտրության բազմազանությունից  սկում եք ավելի ու ավելի շատ կասկածել Ձեր պահանջմունքների և հնարավորությունների համարդրությանը: Որակյալ խորհրդատուն հասկանում է դրանք և առաջարկում տարբերակներից լավագույնը: Ռիելթորի գործը ավելի բարդ է. նա ձեզ առաջարկելու է ավելին, քան տեխնիկա…

Դերը տնտեսության մեջ

Տնտեսության շղթայում կարևոր է Ռիելթոր օղակի դերը: Գույքի առքուվաճառքից հետո, որպես կանոն, տեղի է ունենում տնտեսական շղթայական ռեակցիա: Աշխատանք է բացվում շինարարների և կահույքագործերի համար, վաճառքներն ուժեղացնում են շինանյութի և տնտեսական խանութները, շուկա է մտնում կանխիկ գումար, ինչը ստեղծում է նախադրյալներ այլ առուվաճառքների համար: ՀՀ-ում տևական ժամանակ տնտեսական աճ ապահոված շինարարության ոլորտը ամենաուղղակի ձևով փոխկապակցված է Ռիելթորների արդյունավետ աշխատանքի հետ: Գույքի գրագետ վերլուծությունն ու ներկայացումը խթան է հանդիսանում նոր ներդրումների համար:

Ռիելթոր. Անձնական շարժառիթներ

Իսկական ռիելթորի հիմնական շարժառիթներից մեկն է` ստանալ հաճախորդների գոհունակությունը: Գաղտնիք չէ, որ ռիելթորների հաճախորդների հիմնական մասը գալիս են նախկին հաճախորդների երաշխավորություններով: Բազմաթիվ են դեպքերը, երբ ռիելթորներին հրավիրել են տնօրհնեքներին, իսկ որոշ հաճախորդների հետ մինչև անգամ բարեկամացել են: Երբ օգնում ես մարդուն ձեռք բերելու իր կյանքի ամենաթանկ նյութական արժեքը, ստանում ես աննկարագրելի հոգեկան բավարարվածություն: Գաղտնիք չէ, որհայերի համար տունը շատ ավելի հոգևոր արժեք է, քան ուղղակի նյութական: Որ շատ վաճառողներ որպես անձնական վիրավորանք են ընդունում իրենց տանը վերաբերվող թերությունների մատնանշումը և անկեղծ հպարտանում են իրենց առավելություններով: Երբշինարարը քայլում է քաղաքում և հպարտանում է իր կառուցածով, ռիելթորը քայլելիս գոհանում է արդեն հարազատ դարձած հաճախորդների գոհունակ հայացքներով:

Ռիելթորությունը հրաշալի մասնագիտություն է:

Վլադիմիր Խաչատրյան, Լավ Առաջարկ անշարժ գույքի գործակալության տնօրեն.

 

 

 

 

Comments: