VIP-ПЕРСОНА!,
Независимая газета

Новости Армении
г.Абовян

Калькулятор расчета пеноблоков смотрите на этом ресурсе
Все о каркасном доме можно найти здесь http://stroidom-shop.ru
Как снять комнату в коммунальной квартире смотрите тут comintour.net

Հայերեն

|
Просмотров: 1370
1 1 1 1 1 1 1 1 1 1 Rating 4.50 (1 Vote)

Рейтинг:  5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

 1468156067.738

******

Գլորվումէինանփութ, օրերստրտում,

Օրերս անխինդ… օրեր տխրաշուք:

Անցյալի դժգույն հետքերն էին բերում

Կապում աչքերիս մռայլոտ մի բուք:

Զգայազուրկ հոգիս մունջ ու անլեզու

Տոկալ  էր փորձում դավն այդ սնամեջ:

Մաքառում էր զուսպ ցավին ահարկու,

Ու փորձում մարել պատրանքներն անշեջ:

Ամառ էր եկել  փոշոտ, տոթակեզ…

Հազարների մեջ ինչպե՜ս գտա քեզ:

Հոգիս խոժոռվեց ու ընդդիմացավ,

Բայց սրտիս առաջ լուռ փոշիացավ:

Սպասեցի  անզուսպ, սպասեցի անհագ,

Հանդիպմանը մեր, լուսափայլ օրվան:

Սիրտս բաբախեց արագ, շա՜տ արագ,

Սպասումից գերված, անսանձ, անվարան:

Եվ օրն այդ եկավ…

Հեռվից  տեսա աչքերը քո հրաշող,

Զմայլվեցի  ու մոտեցա՝ սիրտս դող:

Ձեռքիս մեջ առա ձեռքը քո հեզիկ,

Այնքան փափուկ էր, քնքուշ ու նրբիկ:

Տեր աստված, սա ի՞նչ հրաշք է  թովիչ,

Այս ի՞նչ հույզեր են անուշ ու դյութիչ:

Փարվեցինք իրար կարծես կարոտած,

Կարծես շատ ծարավ ու ալեկոծված:

Ու քայլեցինք մենք փողոցով փոշոտ,

Ձեռք ձեռքի տված մեղմիկ, երազկոտ:

ՈՒ առանձնության անկյուն փնտրեցինք,

Անհագ կարոտով միմյանց փարվեցինք:

Գարուն շողշողաց ամառվա շոգին,

Բերկրալի զգացում ապրեցի անգին:

 Նայեցի անկուշտ քո աչուկներին,

Եվ հուրհրացող բոսոր վարսերին:

Ասեցիր խոսքեր այնքան դուրեկան,

Այնքան ցանկալի ու հաճոյական:

Կորչեցին թե վիշտ ու թե ժամանակ,

Պաշտեցի ես քեզ  չքնաղ իմ էակ:

Ամառ էր վաղուց՝  փոշոտ, տոթակեզ…

Հազարների մեջ սիրեցի լոկ քեզ:

Հոգիս քնած էր ու ընդարմացած,

Սիրտս արբած էր ու սքանչացած: 

ՄհերՀովհաննիսյան, Ереван, сценарист.

 

Comments:

Добавить комментарий


Защитный код
Обновить