VIP-ПЕРСОНА!,
Независимая газета

Новости Армении
г.Абовян

Калькулятор расчета пеноблоков смотрите на этом ресурсе
Все о каркасном доме можно найти здесь http://stroidom-shop.ru
Как снять комнату в коммунальной квартире смотрите тут comintour.net

Հայերեն

|
Просмотров: 1152
1 1 1 1 1 1 1 1 1 1 Rating 4.50 (1 Vote)

Рейтинг:  0 / 5

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՆՉ
Շուշիի ազատագրման գործում մեծ ավանդ է ունեցել Ալբերտ Ալավերդյանը՝ հրազդանցի Աբոն Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից ռազմական գործողություններին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ազատամարտիկ Ալբերտ Ալավերդյանը՝ Հրազդանցի Աբոն: Նա ակտիվ մասնակցել է նաեւ Շուշիի ազատագրման համար մղված մարտերին՝ լինելով Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային վաշտի հրամանատար։Հրազդանցի Աբոն ծնվել է 1963թ. Դաշտային Արցախի Զագլիկ գյուղում: 1965թ. ընտանիքով տեղափոխվել է Հրազդան: Նա երկու մանկահասակ երեխաների հայր էր, երբ կիսատ թողնելով բարձրագույն կրթությունը՝ մեկնեց ռազմաճակատ: «Երեխեքս փոքր էին՝ տղաս՝ 1 տարեկան, աղջիկս՝ 2, երբ որոշեց մեկնել ռազմաճակատ: Նրան հետ պահել չէի կարող, որովհետև նա մարդու այն տեսակն էր, որի որոշումները վերջնական են և անբեկանելի՚,-: պատմեց ազատամարտիկի կինը՝ Նանար Սահակյանը։ Աբոն, ճիշտ է, քիչ էր տուն գալիս, բայց շատ հոգատար հայր էր՝ հիշում է կինը։ Ամեն անգամ Ղարաբաղից վերադառնալիս որդու հետ ձկնորսության էր գնում։ Տնեցիներին ոչինչ չէր պատմում պատերազմի ու իրենց ծրագրերի մասին. «Մայիսի 9-ն իմ ծննդյան օրն է: Երբ 10-ին զանգեց, խոսեցինք, ասացի՝ ծնունդիս ինձ համար ի՞նչ նվեր ես անելու, ասաց՝ Շուշին ենք ազատագրել քո համար»։ 1993թ. դեկտեմբերի 10-ին Նանարն ամուսնուն վերջին անգամ տեսավ. «Այդ օրը երբեք չեմ մոռանա: Դա միակ դեպքն էր, երբ նրան հրաժեշտ տալիս համ ես լացեցի, համ երեխեքս։ Ասեց՝ մի լացեք, Նոր տարուն գալու եմ... բայց չեկավ, զոհվեց հունվարի 10-ին Ֆիզուլիում»։ Հրազդանցի Աբոն երկու զավակ ունի՝ աղջիկ և տղա: Տղան ամուսնացած է,ում որդին կրում է պապիկի անունը:Աբոյի աղջիկը Երևանի մանկատներից մեկում մանկավարժուհի է աշխատում. ՙ Հորս լավ չեմ հիշում, բայց հպարտ եմ, որ հերոս հայր ունեմ, որ նրա անունը մեր պատմության մեջ ոսկե տառերով է գրվում, հպարտ եմ, որ ինձ ժառանգել է իր ազգանունը՚,-ասում է Աբոյի դուստրը՝ Անին: Հրազդանցի Աբոն հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի, «Շուշիի ազատագրման համար» մեդալի, ՀՀ «92-94» մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանի։ Ինգա Հայրիյան:Հրազդան ք.

 

Comments: