VIP-ПЕРСОНА!,
Независимая газета

Новости Армении
г.Абовян

Калькулятор расчета пеноблоков смотрите на этом ресурсе
Все о каркасном доме можно найти здесь http://stroidom-shop.ru
Как снять комнату в коммунальной квартире смотрите тут comintour.net

Мой блог

Обо всём и каждому

  • Главная
    Главная Страница отображения всех блогов сайта
  • Теги
    Теги Отображает список тегов, которые были использованы в блоге
  • Архив
    Архив Список сообщений блогов. созданных ранее.
  • Авторизация
    Войти Login form

НАШИ БЛОГИ И МНЕНИЯ

Дата:
  • Размер шрифта: Больше Меньше
  • Просмотров: 1027
  • Комментариев: 1
  • Подписаться на обновления
  • Печатать

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամերն են: Պարադոքսալ է, բայց հենց այժմ կարծես նրանից սպասելիքներն առավելագույնն են՝ ազգային առաջնորդի դերակատարումը լիարժեք ստանձնելու, ժողովրդին, երկիրը և պետությունը դեպի բարեկարգ ապագա տանելու, Արցախին տեր կանգնելու պատասխանատվությամբ: Այո, փաստն այդպիսին է. տաս տարի պաշտոնավարած Նախագահը՝ եթե մնում է իշխանության մեջ որպես Վարչապետ Խորհրդարանական կառավարման համակարգում, այլ ճանապարհ չունի, քան ազգային առաջնորդի բեռ վերցնելը:
Նրա կերպարը իհարկե հակասական է. լինելով ՀՀ նորանկախ պետության թերևս ամենափորձառու գործիչը, նա բնականաբար կրում է և՛ մեզ հետ կատարված լավի, և՛ վատի ամբողջական պատասխանատվությունը: Բայց նրա առանձնահատկություններից թերևս ամենակարևորը հենց պատասխանատվություն կրելն է և իրավիճակին տեր կանգնելը. ճանաչելով նրան պետականաշինության առաջին իսկ տարիներից՝ չեմ հիշում մի դեպք, երբ փորձեր խուսափել: Նրա՝ Նախագահական տասնամյակի արդյունքներն ամփոփելիս, ուզում եմ նշել իմ կարծիքով ամենակարևոր երեքը. 1) Նախագահ Սարգսյանը ոչ միայն իշխանությանը, այլև երկրին, պետությանը և քաղաքացուն կարողացավ վերադարձնել 96-ից կարծես անվերադարձ կորսված լեգիտիմությունը: Այո, և քաղաքացուն, հատկապես՝ քաղաքացուն. մենք սովոր ենք լեգիտիմության չափանիշով չափել միայն իշխանությանը՝ մոռանալով, որ ոչ լեգիտիմ իշխանության պարագայում հարվածի տակ է դրվում և՛ պետության, և՛ քաղաքացու լեգիտիմությունը: 2) Հայաստանի Հանրապետությունը Նախագահ Սարգսյանի առաջնորդությամբ այսօր աշխարհում ՄԻԱԿ երկիրն է, որը գտնվելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքում, ունի քաղաքական համաձայնագիր Եվրոպական Միության հետ, և առևտրային արտոնյալ պայմաններ Միացյալ Նահանգների, ԵՄ, Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ, և այս երկրների ցանկը ընդարձակվելու է: Սա իսկապես գրոսմայստերական արդյունք է: 3) Հայաստանը այսօր, գտնվելով ըստ էության չավարտված և ամեն վայրկյան վերսկվելու վտանգ պարունակող պատերազմի պայմաններում, կարող է դասվել աշխարհի ամենախաղաղասեր երկրների շարքին. Նախագահ Սարգսյանի համարձակ հրավերը Թուրքիային (որին ոչ պատմական, ոչ էլ ընթացիկ խոհեմություն այդպես էլ չբավարարեց), զուսպ և արժանապատիվ կեցվածքն Ադրբեջանի նկատմամբ (հատկապես, նրա այն արտահայտությունը, որ մենք խնդիր չունենք Ադրբեջանի ժողովրդի հետ. դե համեմատեք սա Ալիև-որդու անդաստիարակ դրսևորումների հետ), Հայաստանի՝ բացառիկ բարեկամական մոտեցումը հարևաններ Իրանի և Վրաստանի նկատմամբ՝ չնայած այդ երկրների աշխարհաքաղաքական բարդություններին: Հավատացեք, որ այս ամենը չափազանց բարձր է գնահատվում այսօրվա պայթյունավտանգ աշխարհում: 
Շնորհակալություն հայտնելով Նախագահ Սարգսյանին, մենք նաև բարի երթ և հաջողություններ պիտի մաղթենք նրան՝ ազգային առաջնորդի բեռը ստանձնելիս: Երկրում առկա աղքատության աստիճանը այլևս անհանդուրժելի է, սոցիալական անարդարությունը՝ անըմբռնելի, բնության նկատմամբ վայրագությունը՝ նողկալի, անշնորհք և անգիտակից կառավարիչների և/կամ օլիգարխների նկատմամբ ամենաթողությունը՝ անտանելի: Անձնական զրույցներից գիտեմ որ Սերժ Սարգսյանի համար սրանք առաջնահերթություններ են: Եվ ուրեմն՝ Բարին ընդ Ձեզ, Պարոն Նախագահ, և Ամենայն Հաջողություն: Армен Дарбинян(На Фейсбук)

Поставьте свой рейтинг этой записи блога:
Привязка к тегам Thank You Общество Тема
Отследить ссылку URL этой блоговской записи

Комментарии

  • Гость
    Редактор Вторник, 10 Апрель 2018

    Мы присоединяемся к добрым оценкам автора нашего 3 президента Армении, и надеемся, что все что было задумано нашеми 3 президентами воплотится в жизнь,а это решение Арцахского вопроса, подготовка новых кадров, смены поколений... дальнейшее развитие нашей страны и пр...Ну, а что и как будет делать 4 президент, поживем увидим...

Оставить комментарий

Гость
Гость Суббота, 20 Октябрь 2018